«Ձմեռային այգի» Սրճարան-ռեստորան

"Ձմեռային այգի" սրճարան-ռեստորանի ապակյա գմբեթի տակ կգտնեք մի կատարյալ վայր, որտեղ տարվա ցանկացած եղանակին, հանգիստ և ջերմ մթնոլորտում, Դուք շրջապատված կլինեք էկզոտիկ բույսերով:
Բազմաթիվ կանթեղների լուսավորության ներքո, կճաշակեք ավանդական հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի ամենասիրված ճաշատեսակները, իսկ ընթրիքի ժամերին կարող եք վայելել կենդանի երաժշտություն:
Կեսօրին հրավիրում ենք գործնական հանդիպումների շուրջ համտեսելու Բիզնես լանչի համեղ և մատչելի ճաշատեսակները:

Հանդիսությունների սրահ և Բար

Սրահի դասական ինտերիերը իսկապես հարմարավետ միջավայր կստեղծի բոլոր հատուկ առիթների համար՝ կորպորատիվ հանդիպումներ, հարսանիքներ, ծննդյան տոնակատարություններ և այլն: Մեր շեֆ-խոհարարը կառաջարկի հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի լավագույն ուտեստները: Դահլիճն ունի հնարավորություն հյուրընկալելու մինչև 100 մարդ:

Անցկացրեք երեկոն Բարում՝ մի գավաթ յուրահատուկ կոկտեյլով, վայելեք սուրճ, թեյ, զովացուցիչ կամ մեր բարմենների առաջարկած բազմաթիվ այլ նրբահամ ըմպելիքները: Իսկ եթե գինու սիրահար եք, ապա Կանթեղ բարում կգտնեք գինու լավագույն տեսականին:


• Անհրաժեշտ սարքավորումներ բոլոր առիթների համար
• Պրոֆեսիոնալ անձնակազմ
• Ճկուն մոտեցում յուրաքանչյուր իրադարձության համար

«Կանթեղ» Համաժողովների սրահ

"Կանթեղ" հանդիսությունների և համաժողովների մեծ սրահի դասական ինտերիերը իսկապես հարմարավետ միջավայր կստեղծի բոլոր հատուկ առիթների համար՝ կորպորատիվ հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ և այլն: Սրահը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով՝ բոլոր առիթների համար:
Ցուցաբերվում է ճկուն մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար:
Դահլիճն ունի մինչև 200 անձ հյուրընկալելու հնարավորություն:

Համաժողովների փոքր սրահը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի մինչև 60 մարդ հյուրընկալելու հնարավորություն: Պարզ ինտերիերի շնորհիվ ստեղծված հանգիստ միջավայրը հարմար է բիզնես ֆորումների, շնորհանդեսների կամ ուղղակի աշխատակազմի հետ հանդիպումներ կազմակերպելու համար:

Գրեք կամ զանգահարեք մեզ`

Զաքյան 7/1, Երևան 0010, Հայաստան
info@centralhotel.am
+374 10 600-300 | +374 43 248-813