Խոհանոց եւ բար

Սրճարան "Ձմեռային այգի"

"Ձմեռային այգի" սրճարանի ապակյա գմբեթի տակ կգտնեք հաճելի և հանգիստ հանդիպումների համար կատարյալ վայր: Տարվա ցանկացած եղանակին Դուք շրջապատված կլինեք էկզոտիկ բույսերով, գեղեցիկ ջրվեժով, գիշերային լուսավորություն ապահովող նրբագեղ լապտերներով: Կեսօրին Ձմեռային այգու սրճարանում մատուցվում է բիզնես լանչ, իսկ ընթրիքի ժամերին կարող եք վայելել կենդանի դաշնամուրային երաժշտություն:

• Յուրահատուկ Բիզնես Լանչ մենյու
• Կենդանի դաշնամուրային երաժշտություն երեկոյան
• Ավանդական Հայկական և Եվրոպական խոհանոց

Հանդիսությունների և համաժողովների սրահ

Սրահի դասական ինտերիերը իսկապես հարմարավետ միջավայր կստեղծի բոլոր հատուկ առիթների համար՝ կորպորատիվ հանդիպումների, համաժողովների, հարսանիքների, ծննդյան տոնակատարությունների և այլն: Մեր շեֆ-խոհարարը պատրաստում է հայկական և եվրոպական խոհանոցների լավագույն ուտեստները:

• Անհրաժեշտ սարքավորումներ բոլոր առիթների համար
• Պրոֆեսիոնալ անձնակազմ
• Ճկուն մոտեցում յուրաքանչյուր իրադարձության համար

Գինետուն և բար

Գինետանը կգտնեք գինու լավագույն տեսակները, իսկ Ցենտրալ բարը կառաջարկի եզակի ըմպելիքներ: Անց կացրեք երեկոն մի գավաթ յուրահատուկ տաք, սառը կամ համադրված կոկտեյլով, վայելեք սուրճ, թեյ, տնական լիմոնադ կամ մեր բարմենների առաջարկած բազմաթիվ այլ նրբահամ ըմպելիքներ:

• Պրոֆեսիոնալ բարմեններ
• Ավանդական հայկական և եվրոպական խոհանոց
• Հայկական գինիների լայն տեսականի

Գրեք կամ զանգահարեք մեզ`

Զաքյան 7/1, Երևան 0010, Հայաստան
info@centralhotel.am
+374 10 600-300; +374 10 600-400;
+374 43 248-813