Մեր մասին

Ցենտրալ հյուրանոցը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը երեք րոպե քայլելու հեռավորության վրա: Հինգ րոպեում կարող եք հասնել Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան, ինչպես նաև մետրոյի կայան և Վերնիսաժ հուշանվերների և ձեռագործ իրերի շուկա: Ոչ հեռու կգտնեք խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, պատմական շինություններ և Երևանի կենտրոնի պարտադիր այցելության այլ վայրեր: Մոտակայքում գտնվում են բանկեր, բժշկական հաստատություններ, կառավարական և պետական հաստատություններ, ինչպես նաև բիզնես-կենտրոններ:

Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ սենյակներ, հաճելի մթնոլորտ և շքեղ ինտերիեր: Մենք ստեղծել ենք ամեն ինչ բիզնես-ուղևորությունների, և անմոռաց ընտանեկան հանգստի համար: Մեր հյուրընկալ, պրոֆեսիոնալ և բազմալեզու աշխատակազմը առանձնահատուկ մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր այցելուի: Ընդունարանը աշխատում է շուրջօրյա: Սենյակի արժեքի մեջ ներառված է փակ լողավազանը և ջակուզին։ Հյուրանոցն առաջարկում է նաև ՍՊԱ ծառայություններ և շոգեբաղնիքներ։ Տարածքում առկա է տարադրամի փոխանակման կետ։ Առաջարկում ենք նաև հանդիպումների և սեմինարների սրահ ( մինչև 35 անձ) :

Գրեք կամ զանգահարեք մեզ`

Զաքյան 7/1, Երևան 0010, Հայաստան
info@centralhotel.am
+374 10 600-300 | +374 43 248-813




eskişehir eskort - eskort eskişehir - mersin eskort - eskort izmir - eskort bursa